Ժպիտը երբեմն դառնում ա վերք
Չի վերանում այլ դառնում ա հետք
Ոչ ծերանում ոչ մնում ջահել
Երբ որ մտքերը դառնում են երգ
Դռները փակվում են դառնում են ելք
Մտնում ա խելքդ քեզ համոզում
Որ կա վերջակետ ու քեզ ա սպասում
Հետս մնա ինձ պետք ես հիմա
Եթե դու գնաս էլ չի մնա մարդ
Փողոցը դատարկ փնտրում ա ձայներ
Լռությունը փորձում վայելել
Հին վերք դու հիշեցնում ես ինձ որ չեմ մեռել
Ինձ արթնացնում ես ու ստիպում
Իմ սեր թուղթ ու գրիչ բերես նստեմ գրեմ
Նվեր թվեր ժիտ ու երգ բերեմ բերեմ բերեմ
Գնա գալիս եմ ասեց ու չեկավ
Նստած լալիս են ռետինն ու գլխարկը
Քնած հայելու մեջ ստվերները քնած
Գրած բառից էր ուժ ստանում կախարդը
Լսեց գնա բարձր ձայնը տանջում էր
Քնեց քնած ու կիսատ էր հնչյունը
Հոգնեց հոգին վառեց բառին բառը
Գնաց կորավ սերենադ մեղեդի
Գոնե մնաս գնում ու կանչում ես
Տվիր վնաս բայց մնա հասկանում ես
Հին վերք դու հիշեցնում ես ինձ որ չեմ մեռել
Ինձ արթնացնում ես ու ստիպում
Իմ սեր թուղթ ու գրիչ բերես նստեմ գրեմ
Նվեր թվեր ժիտ ու երգ բերեմ բերեմ բերեմ