LyricFind Logo
LyricFind Logo
Profile image icon
Lyric cover art

Թևեր

Apple Music logo
Deezer logo
Spotify logo
Lyrics
Երբ պապական հողն է կանչում սրբազան պարտքի,
Իսկ երկնքի ուղին գծում Արցախյան փառքի
Քո փոխարեն հողն եմ գրկում իմ լուսե մանկիկ
Ու կհսկեմ քունը նրա, որ ապրեն մարդիկ

Իմ հզոր հայրիկ լույսը երկնքից թող պաշտպան լինի քեզ,
Վերցրու թևերս , այն քեզ ենք տալիս երկինքը, Տերն ու ես,
Քնիր, քնիր Հայոց աշխարհ զինվորդ է արթուն
Ու չի հանգչի լույսն հայության այս ահեղ մարտում

Լույսը տրվեց մեզ խաչի հետ իբրև սուրբ դրոշմ
Մենք հաղթությամբ էլի կանցնենք պահն այս անորոշ
Ու չի տևի մեր աշխարհում գիշերն այս երկար
Դու հաղթության լուրը փառքով Հայոց աշխարհ տար

Իմ հզոր հայրիկ լույսը երկնքից թող պաշտպան լինի քեզ,
Վերցրու թևերս , այն քեզ ենք տալիս երկինքը, Տերն ու ես,
Քնիր, քնիր Հայոց աշխարհ զինվորդ է արթուն
Ու չի հանգչի լույսն հայության այս ահեղ մարտում

WRITERS

Арменуи Кареян Арагегециковна, Мовсисян Гайк Ромикович

PUBLISHERS

Lyrics © Make It Music

Share icon and text

Share


See A Problem With Something?

Lyrics

Other