Թող երազեմ վերջին անգամ բաց աչքերով,
Թող տարածվեմ քո մուգ կապույտ երակներով`
Իմ երգերում երբեք թաղիծը չմեռավ,
Եվ հոգուդ երգն ինձնից գաղտնիքը իմ առավ
Ինձ հետ մնա, ինձ հետ մնա,
Ինձ հետ մնա, ինձ հետ մնա ..
Լցրու հոգուս անափ դատարկը քո սիրով
Եվ վարակիր սրտիս խորքերը երգերով
Աշխարհն ու ես օտար ենք, պաղ ենք ու խռով
Շատ եմ լացել, իսկ այս աշխարհը անխռով
Քո աչքերում գուցե արցունքը լճանա
Թեկուզ հույսի քո վերջին նավն էլ ուշանա
Նույնը մնա, ինձ հետ մնա ...
Լցրու հոգուս անափ դատարկը քո սիրով
Եվ ամոքիր սրտիս վերքերը երգերով
Աշխարհն ու ես օտար ենք, պաղ ենք ու խռով
լացում եմ ես, աշխարհն այս սառն ու անխռով
Թող երազեմ վերջին անգամ քո աչքերով
Թող տարածվեմ քո նուրբ կապույտ երակներով